Սահմանափակումները տվել են արդյունք, իրավիճակը կայունացել է, մնացածը կախված է մեզանից, թե ինչպես կպաշտպանենք կանոնակարգերը, նոր տարին անց են կացնելու առանց խնդիրների. Պաատա Իմնաձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, սահմանափակումներն իրենց արդյունքը տվել են և Վրաստանում համավարակաբանական իրավիճակը կայունացել է:
Ըստ նրա, այժմ քաղաքացիներից է կախված, թե որքանով են նրանք հետևելու Ամանորին առկա կանոններին ու հանձնարարականներին:
«Գլխավորն այն է, որ սահմանափակումներն արդյունք տվեցին, իրավիճակը կայունացավ: Օրական 5 000 դեպքից իջանք 2 000-ի: Ամենակարևորը, ներկայումս արված փորձարկումներից, վերջին մի քանի օրվա դրական դրույքը կայուն է`13-14 տոկոս, ինչը նշանակում է, որ իրավիճակի կայունացումը ակնհայտորեն երևում է, իսկ մնացածը մեզնից է կախված: Եթե մենք ամեն ինչ անենք, շնչադիմակ կրենք և պահպանենք հեռավարությունը, հուսով ենք, որ նոր տարին կանցնենք առանց խնդիրների», – հայտարարել է Իմնաձեն:
Պաատա Իմնաձեն հերթական անգամ կոչ է անում քաղաքացիներին նոր տարին անց կացնել համեստորեն:
«Այս տարի համավարակը շատ բան է փոխել մեր կյանքում, և միգուցե, ցավոք, նոր տարին դիմավորելու ավանդույթը, մենք ստիպված կլինենք մի փոքր այլ կերպ հանդիպել և հնարավորինս զերծ մնալ միմյանց մոտ գնալուց: Մենք Նոր տարին դիմավորելու ենք հնարավոր նեղ ընտանեկան շրջանում, որը, հուսով եմ, կլինի համավարակի վերջին տարին: Գիտեմ, որ վրացիները սիրում են միմյանց այցելել, բայց մենք պետք է սահմանափակենք և նեղ շրջանակում նշենք նոր տարվա գալը»,- ասել է Պաատա Իմնաձեն:
Միևնույն ժամանակ, Պաատա Իմնաձեն առևտրի կենտրոնների մասին խոսելիս նշել է, որ կանոնները պահպանվում են հնարավորինս մեծ հավաքույթների վայրերում: