Սաչխերեի բժշկական կենտրոնի կարանտինային գոտի են տեղափոխել 30 մարդու
Սաչխերեի բժշկական կենտրոնի կարանտինային գոտի են տեղափոխել 30 մարդու

Սաչխերեի բժշկական կենտրոնի մոտ գտնվող հյուրանոցի կարանտինային գոտի երեկ, ուշ գիշեր տեղափոխել են 30 մարդու: Նրանցից բոլորը ճամփորդել են Իտալիայում:

Սաչխերեի բժշկական կենտրոնի մենեջեր Մայա Խելաձեի տեղեկությամբ, այս պահի դրությամբ, հյուրանոցում կարանտին է անցնում 31 մարդ և նրանց առողջական վիճակը բավարար է:

Բժիշկի տեղեկությամբ, բավարար է նաև այն երիտասարդ տղամարդու վիճակը, ով Սաչխերեի բժշկական կենտրոնում է կորոնավիրուսի ախտորոշմամբ:

«Նրանցից յուրաքանչյուրին տրվել է հրահանգ և երկու շաբաթվա ընթացքում կհետևենք: Այս մարդկանց օդանավակայանից ուղիղ տեղափոխել են օդանավակայան: Այս պահի դրությամբ, նրանցից ոչ մեկը վարակի ախտանշաններ չունի»,- հայտարարում է Մայա Խելաձեն: