«Ryanair»-ը մինչև ապրիլի 8-ը չեղարկում է բոլոր չվերթներն Իտալիայի ուղղությամբ
«Ryanair»-ը դադարեցնում է չվերթներն Իտալիա: Ինչպես նշված է ավիաընկերության տարածած հայտարարության մեջ, մարտի 11-ից մինչև ապրիլի 8-ը Իտալիայում չեղարկվել են ներքին չվերթները, իսկ մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը Իտալիայում դադարեցվելու են բոլոր միջազգային չվերթները:
Համապատասխան որոշումը «Ryanair»-ը կայացրել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածման պատճառով, Իտալիան հայտնվել է «կարմիր գոտում»:
Ավիաընկերությունը նշում է, որ չվերթների չեղարկման մասին համապատասխան հաղորդագրությունն ուղարվել է ուղևորներին: