Ռուխիի հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 13 հիվանդ, նրանց վիճակը կայուն է
Ռուխիի բազմաֆունքցիոնալ հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 13 հիվանդ: Ինչպես հայտարարել է հիվանդանոցի բժշկական տնօրեն, Նիկոլոզ Քարցիվաձեն, հիվանդների վիճակը կայուն է:
Քարցիվաձեի լրատվությամբ, առաջին վարակված հիվանդի կրկնակի անալիզի պատասխանը բացասական էր, իսկ առաջին թեստը դրական: Հիվանդին այսօր կրկին հետազոտելու են և եթե պատասխանը լինի բացասական, ապա Ռուխիի հիվանդանոցը կունենա առաջին ապաքինված պացիենտ:
Առաջին հիվանդը Ռուխիի հիվանդանոցում հայտնվել է մայիսի 5-ին: Նա 54 ամյա կին է և ուներ Թուրքիայում շրջագայելու պատմություն:
Ինչ վերաբերում է Զուգդիդիում կովիդվարակակիր տղամարդու այսպես կոչված կլաստերին, ապա ութ հիվանդ գտնվում է Ռուխիի հիվանդանոցում, նրանցից 6-ը անչափահասներ են: Բոլորի առողջական վիճակը կայուն է: