Ռուխիի հանրապետական հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 6 վարակակիր պացիենտ:
Հիվանդանոցի մենեջեր Նինո Ակոբիայի խոսքով, նրանցից չորսն ունի երկկողմ թոքաբորբ, սակայն բոլորի վիճակը բավարար է: Նրա հայտարարությամբ, բոլոր 6 պացիենտները Լենջերիի կլաստերից են:
Օրվա վերջին նախատեսվում է Ռուխիի կլինիկա տեղափոխել ևս երկու պացիենտի, նրանցից մեկը երեխա է: