Ռուխիի հիվանդանոցում բուժում է ստանում 12 պացիենտ, նրանցից 11-ը կորոնավիրուսի վարակակիր է
Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 12 պացիենտ: Նրանցից 11-ը կորոնավիրուսի վարակակիր է և Լենջերիի նույն կլաստերից: Վարակակիրներից մեկը երեխա է:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հայտնել է հիվանդանոցի մենեջեր Նինո Ակոբիան, Ռուխիի կլինիկայում գտնվող պացիենտների առողջական վիճակը կայուն է: Նրա խոսքով, 9 պացիենտ ունի երկկողմ թոքաբորբ:
Ռուխիի կլինիկայում հայտարարում են, որ վերջին 24 ժամում «PCR» թեստավորում է անցել երկու պացիենտ, ինչպես նաև, արագ թեստ է հանձնել բեռնատարի 16 վարորդ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: