Ռուխիի հիվանդանոցում այս պահին գտնվում է 13 հիվանդ, նրանց թվում չորսի մոտ հաստատված է կորոնավիրուս
Ռուխիի բազմաֆունկցիոնալ հիվանդանոցում այս պահին բուժվում է 13 հիվանդ:
Հիվանդանոցի բժշկական բաժնի տնօրեն, Նիկոլոզ Քարցիվաձեն Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում նշել է, որ հիվանդանոցում գտնվում է կորոնավիրուսով վարակված չորս հիվանդ:
Ինչ վերաբերում է մնացած հիվանդներին, ապա նրանք հիվանդանոց են տեղափոխվել տարբեր ախտանիշներով:
Ըստ Նիկոլոզ Քարցիվաձեի, բոլոր հիվանդների առողջական վիճակը կայուն է: