Ռուխիի հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված ևս երեք պացիենտ
Ռուխիի հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երեք պացիենտ:
Ռուխիի հանրապետական հիվանդանոցի մենեջեր Նինո Ակոբիայի խոսքով, ապաքինվածներն արդեն դուրս են գրվել կլինիկայից:
Երեք պացիենտներն էլ Լենջերիի կլաստերից էին: Այս պահի դրությամբ Ռուխիի հանրապետական հիվանդանոցում է մնում կորոնավիրուսի 2 վարակակիր: Բժիշկների գնահատմամբ, նրանցից երկուսի վիճակն էլ կայուն է:
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն այս պահի դրությամբ կազմում է 1196: