Ռուխիի հիվանդանոցից դուրս է գրվել ևս երկու ապաքինված: Երեք հիվանդներ, որոնց վիճակը համեմատաբար ծանր էր, տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր կլինիկաներ:
Այս պահին Ռուխի հանրապետական հիվանդանոցում մնում է 73 պացիենտ: Այստեղից կովիդ վարակը հաստատվել է 65 մարդու մոտ, մինչդեռ ութ մարդու մոտ նկատվում է ջերմություն և շնչառական այլ ախտանիշներ: