Ռուխիի հիվանդանոցից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված երկու պացիենտ
Ռուխիի հիվանդանոցից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված երկու պացիենտ: Նրանք այսպես կոչված Լենջերի գյուղի կլաստերից են:
Ըստ կլինիկայի մենեջեր Նինո Ակոբիայի, Ռուխիի հիվանդանոցում մնում է երեք վարակված: Նրանցից մեկը նույնպես Լենջերի գյուղի կլաստերից է, մեկը տեղափոխվել է բռնազավթված Աբխազիայից, իսկ մեկը Թբիլիսիից:
Նրանց վիճակը կայուն է: Բացի այդ, Փի Սի Ար թեստավորում են արել 14 անձի:
Բացի այդ, այսօր նախատեսվում է հետազոտել բեռնատարների վարորդներին: