Ռուխիի հանրապետական հիվանդանոցում բուժումը շարունակում է կորոնավիրուսի վարակակիր 6 պացիենտ
Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է կորոնավիրուսի վարակակիր 6 պացիենտ: Նրանք բոլորը Սվանեթիից են:
Ինչպես հիվանդանոցի տնօրեն Նինո Ակոբիան հայտարարում է Առաջին ալիքի հետ զրույցում, երեք պացիենտի րոպեներ առաջ տեղափոխել են կլինիկա: Նրանք Լենջերիի կլաստերից են:
Ինչ վերաբերում է երեկ տեղափոխված երեք պացիենտներին, երեքն էլ ունեն երկկողմ թոքաբորբ: Նինո Ակոբիայի խոսքով, բոլոր պացիենտների վիճակը բավարար է: