Ռուսթավիում կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի
Ռուսթավիում կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի

Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Ռուսթավիի վարչության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են 1992 թվականին ծնված, նախկինում դատապարտված և այժմ պայմանական պատիժ կրող Է.Մ-ին:

Հետաքննության տեղեկությամբ, ձերբակալվածը ընթացիկ տարվա հունվարի 30-ին Ռուսթավիում, Ռուսթավելու փողոցում գտնվող խանութի վաճառողից դանակի սպառնալիքով հափշտակել է 300 լարի և բջջային հեռախոս և թաքնվել դեպքի վայից:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, իրավապահները Է.Մ.-ին ձերբակալել են տեղի ունեցած փաստից մի քանի ժամ անց:

Հետաքննությունն ընթանում է կողոպուտի փաստով, Վրաստանի ՔՕ-ի 179-րդ հոդվածի առաջին մասով:

Հանցանքը ենթադրում է 5-ից 7 տարվա ազատազրկում: