ՈՒշ գիշեր կողոպտել են Թբիլիսիի ծովի հոսպիտալը
ՈՒշ գիշեր կողոպտել են Թբիլիսիի ծովի հոսպիտալը

Երեկ ուշ գիշեր կողոպտել են Թբիլիսիի ծովի հոսպիտալը: Ըստ առկա տեղեկությունների, կլինիկայից գողացել են գումար:

Ներքին գործերի նախարարությունում մանրամասների մասին չեն խոսում և նշում է, որ ընթանում են հետաքննչական գործողություններ:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի, 2-րդ մասի «Բ» ենթակետով, որը ենթադրում է խմբովի իրականացրած կողոպուտ: