Իտալիայում ձերբակալել են բնակարանների կողոպուտի մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիների
Իտալիայում ձերբակալել են բնակարանների կողոպուտի մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիների

Իտալիայի Մոդունիո քաղաքում բնակարանների կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիներ:

Ինչպես գրում է իտալական մամուլը, ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող հին և փլուզված շենքը խուզարկելու ժամանակ, ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացու:

Հետաքննությունը առգրավել է գողացված իրերը, այդ թվում հեռախոսներ, թանկարժեք ժամացույցներ և կանխիկ գումար: Իրավապահների լրատվությամբ, իրերը պատկանում են Բրինդիզիում գտնվող տան սեփականատիրոջը, որին թալանել են մի քանի օր առաջ:

Հատկանշական է, որ խուզարկության ժամանակ հայտնաբերվել են այլ գողացված իրեր: Հատուկ գործողության ժամանակ հանցագործներից մեկը դիմել է փախուստի: Հետաքննությունը շարունակվում է: