Տեղի է ունեցել Իտալիայում վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպում
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի է ունեցել Սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի անդամների և ԱԳ նախարարության ներկայացուցիչների առցանց հանդիպումը, Իտալիայում վրացական սփյուռքի կազմակերպությունների և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ:
Գերատեսչության հաղորդմամբ, ընդգծվել է պետության և սփյուռքի միջև ակտիվ համագործակցության կարևորությունը, սփյուռքի առջև ծառացած հարցերը լուծելու նպատակով:
«Իտալիայում բնակվող հայրենակիցները շնորհակալություն հայտնեցին կառավարության ներկայացուցիչներին համավարակի ամենադժվար շրջանում ցուցաբերած ակնառու աջակցության և օգնության համար:
Արտաքին գործերի փոխնախարար, Վլադիմեր Կոնստանտինիդը նշել է Բարի քաղաքում նոր Գլխավոր հյուպատոսության բացման կարևորությունը, ինչը մեծապես կնպաստի տարածաշրջանում բնակվող Վրաստանի քաղաքացիների հյուպատոսական ծառայություններին:
Փոխնախարարը հայտարարել է համակարգված արտագնա հյուպատոսական ծառայությունների գործարկման մասին, ինչը կօգնի լուծել քաղաքացիների նյութատեխնիկական խնդիրները:
Հանդիպման ավարտին կողմերը կրկին նշեցին նման հանդիպումների կարևորությունը և նշեցին, որ աշխատանքային ձևաչափով հանդիպումները կշարունակվեն», – ասված է հայտարարության մեջ: