Ռուսթավիում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց թիվը նվազել է և հասել 39-ի
Ռուսթավիում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց թիվը հասել է 39-ի:
Ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդիկ վերադարձել են ռիսկային խմբում ընդգրկված երկրներից:
Ինչպես հայտարարել է Ռուսթավիի հասարակական առողջության և անվտանգ միջավայրի կենտրոնի ղեկավար Դավիթ Բեգաշվիլին, նրանցից բոլոր 39-ն իրենց լավ են զգում և վարակին բնորոշ ախտանշաններ չունեն:
«Ռուսթավի» հյուրանոցի կարանտինային տարածքում մարդկանց թիվը 97-ից նվազել է և հասել 83-ի:
Կարանտինում գտնվող մարդկանց մի մասն անցել է ինքնամեկուսացման:
Նրանց առողջական վիճակը կայուն է: