Ռուսթավիում և Գարդաբանիում վերացվել է ել ու մուտքի վրա հաստատված արգելքը
Ռուսթավիում և Գարդաբանիում վերացվել է ել ու մուտքի վրա հաստատված արգելքը

Այսօրվանից Ռուսթավիում և Գարդաբանիում վերականգնվել է երթևեկությունը: Քաղաքներում վերացվել է ել ու մուտքի վրա հաստատված  արգելքը:

Բացի այդ, մայիսի 18-ից սահմանափակումները վերացվելու են նաև Մառնեուլիում:

Տեղաշարժման վրա սահամանափակումները Թբիլիսիում վերացվել էին մայիսի 11-ին, իսկ մայիսի 5-ին բացվել էին Քութաիսի և Բաթումի քաղաքները:

Հիշեցնենք, Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Բաթումիում նման սահմանափակումը հաստատվել էր ապրիլի 15-ին:

Երկրում կրկին գործում է պարետային ժամը, որի համաձայն, երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 6-ը փողոցներում արգելվում է տեղաշարժվել:

Նոր կորոնավիրուսի կանխարգելման պատճառով, երկրում արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 22-ը: