Գարդաբանիի մունիցիպալիտետում սպանության փորձի փաստով ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի
Գարդաբանիի մունիցիպալիտետում սպանության փորձի փաստով ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի

Ոստիկանությունը բացահայտել է Գարդաբանիի մունիցիպալիտետում կանխամտածված սպանության փորձի փաստը, երեք մարդ ձերբակալվել է, հայտնում է Ներքին գործերի նախարարությունից։

«ՆԳ նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Գարդաբանիի մունիցիպալիտետում կանխամտածված սպանության փորձի գործով ձերբակալել են երեք անձի՝ 1995 թվականին ծնված Փ.Ա.-ին, 1998 թվականին ծնված Է.Մ.-ին և 2001 թվականին ծնված Ք.Օ.-ին:

Փ.Ա.-ն և Ք.Օ.-ն մեղադրվում են ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու և ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանության փորձի մեջ, իսկ Է.Մ.-ն ձերբակալվել է ծանրացուցիչ հանգամանքներում խմբովի կատարված կանխամտածված սպանության փորձի համար:

Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաթակլիա գյուղում գոյություն ունեցող կոնֆլիկտի պատճառով վիճաբանել են Ռ.Զ.-ի հետ, որից հետո մեղադրյալ Փ.Ա.-ն, Է.Ա.-ի և Ք.Օ.-ի հետ միասին, վերջին ավտոտրանսպորտային միջոցից, հրազենից մի քանի կրակոց է արձակել Ռ.Զ.-ի ավտոմեքենայի ուղղությամբ, տղամարդուն պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, իսկ մեղադրյալները դեպքի վայրից դիմել փախուստի։ Վիրավոր Ռ.Զ.-ն տեղավորված է բժշկական հաստատությունում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում դեպքի հաջորդ օրը ոստիկանները բերման են ենթարկել մեղադրյալներին», – հայտնել են ՆԳ նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունը իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, կանխամտածված սպանության փորձի փաստով, որը կատարվել է խմբովի: