Գարդաբանիի մունիցիպալիտետում իրականացվելու է լայնամասշտաբ համավարակային հետազոտություն
Գարդաբանիի մունիցիպալիտետում իրականացվելու է լայնամասշտաբ համավարակային հետազոտություն

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, Գարդաբանիի մունիցիպալիտետում իրականացվելու է բնակչության ջերմասքրինինգ և համավարակաբանական հետազոտություն, իսկ շուկաներում խստացվելու են կարգավորումների կատարման վերահսկումը:

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, Գարդաբանիի և մունիցիպալիտետի այն գյուղերի մուտքերի մոտ, որտեղ հայտնաբերվել են վարակման դեպքերը, քաղաքացիները կենթարկվեն ջերմասքրինինգի: Կասկածելի ախտանշանների դեպքում նրանք կենթարկվեն լրացուցիչ հետազոտությանը: Միևնույն ժամանակ, շուկաներում և տոնավաճառներում խստացվելու է ջերմասքրինինգի գործընթացը:

Խորհրդի նիստում նշվել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, ինչը իրենից ներկայացնում է վարակման տեմպերի կտրուկ աճ: Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ գրանցված յոթ դեպքում անհայտ է վարակման աղբյուրը: Հաշվի առնելով այս իրավիճակը, միջգերատեսչական համակարգող խորհուրդը հերթական անգամ կոչ է անում բնակչությանը խստորեն հետևել առողջապահության նախարարության կողմից հրապարակված հանձնարարականներին, այդ թվում փակ տարածքներում կրեն շնչադիմակ և պաշտպանեն սոցիալական հեռավարությունը:

Դրա հետ մեկտեղ, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, արդեն թույլատրվում է բաց տարածքում ցանկացած տիպի սոցիալական (այդ թվում հարսանիք, ցանկացած հոբելյան, ծիսակարգային միջոցառումներ և այլն) միջոցառման անցկացումը, որին մասնակիցների քանակը չի գերազանցելու 100-ը: Մինչ այդ խորհուրդը թույլատրել էր կազմակերպել մշակութային միջոցառումներ բաց տարածքում, ինչպես նաև թույլատրել էր առողջապահության նախարարության հանձնարարականների պաշտպանությամբ փակ տարածքում փորձերը:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը շարունակում է վերահսկել առկա համավարակաբանական իրավիճակը և որոշումներ կկայացնի փուլ առ փուլ, տարբեր գործունեությունների բացման վերաբերյալ:

Բացի այդ, համակարգող խորհուրդը քննարկել է գլոբալ ճգնաժամի ֆոնին Վրաստանի տարբեր շրջաններում գյուղատնտեսական ոլորտում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը: Ինչպես հանդիպման ժամանակ նշել է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, կառավարության աջակցության ծրագրերը և ոլորտի զարգացումը ստեղծում են լրացուցիչ աշխատուժի անհրաժեշտություն, ինչը ստեղծում է նոր զբաղվածության հնարավորություններ:

Դրա հետ մեկտեղ, առողջապահության նախարարության աշխատանքային տեսչությունը շարունակում է ստուգել արդեն իսկ բացված տնտեսական սուբյեկտները: Հանդիպմանը նշվել է, որ տոնավաճառներում խստացվելու են վերահսկիչ միջոցառումները:

Ինչ վերաբերում է երկրում համավարակաբանական իրավիճակին, ապա պաշտոնական տվյալներով Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1049 հաստատված դեպք, որտեղից 903 մարդ արդեն բուժվել է: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսից մահացել է 16 մարդ: Այս փուլում 5692 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցում 275 մարդ հսկողության տակ է :

Վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին ակտիվ մասնակցում են Վրաստանի խորհրդարանը, խոսնակ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ և նախագահի աշխատակազմը: