Գարդաբանիի մունիցիպալիտետից լաբորատորիա ուղարկված 150 կենսաբանական նմուշի հետազոտության պատասխանները հայտնի կդառնան երեկոյան

Գարդաբանիի քաղաքապետ, Ռամազ Բուդաղաշվիլիի հայտարարությամբ, կորոնավիրուսի 24 նոր դեպքից յոթը հաստատվել է Ղարաջալա գյուղում, իսկ երկուսը Ղարաթակլիայում:

Ըստ նրա, Գարդաբանիի մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ հետազոտվել է 350 մարդ:

150-ի պատասխանները հայտնի կդառնա մինչև օրվա վերջ:

Ղարաջալա գյուղում աժավոտից հետազոտում են բնակչությանը:

Տեղում աշխատում է վեց խումբ: Միևնույն ժամանակ, կենսաբանական նմուշներ են վերցնում Ղարաթակլիա գյուղում:

Այս պահի դրությամբ Գարդաբանիի մունիցիպալիտետում կարանտինային տարածքներում գտնվում է ավելի քան 100 մարդ: