Շարունակվում է մանկավարժների պարտադիր թեստավորումը
Շարունակվում է մանկավարժների պարտադիր թեստավորումը

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը, Առողջապահության նախարարության հետ համատեղ, շարունակում է հանրային դպրոցներում ուսուցիչների և վարչական անձնակազմի պարտադիր թեստավորման գործընթացը:

«Կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար, Թբիլիսիի թիվ 100 հանրային դպրոցում թեստավորումը անց է կացվում չորրորդ անգամ:

Մինչ այժմ դպրոցում անցկացված թեստավորումների արդյունքում, վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել, ինչը նշանակում է, որ աշակերտների և ուսուցիչների համար ստեղծվել է անվտանգ ուսումնական միջավայր:

Երկրի ողջ տարածքում ակտիվորեն ընթանում է հանրային դպրոցների ուսուցիչների և վարչական անձնակազմի ստուգման գործընթացը, որն ամբողջությամբ ապահովվում է պետության կողմից»,- հայտարարել են կրթության նախարարությունում: