Ռուսթավիում երեք վայրերում տեղադրվել են պատվաստման շարժական կետեր
Ռուսթավիում երեք վայրերում տեղադրվել են պատվաստման շարժական կետեր

Ռուսթավիի երեք վայրերում ավելացվել են շարժական պատվաստման կետեր: Տեղի բնակչությանը կսպասարկեն պատվաստումների շարժական կետերը ` Ճղոնդիդելի բնակավայրում, Աղմաշենեբելի փողոցում և XII միկրոշրջանում 23-րդ դպրոցի մոտ:

Այս փուլում քաղաքացիները կարող են պատվաստվել «Սինովակ» և «Փայզեր» պատվաստանյութերով:

Պատվաստման շարժական կետերը բաց կլինեն ամեն օր` առավոտյան 10:30-ից 18:00 -ն:

Քաղաքապետ Իրակլի Տաբաղուան անձամբ է այցելել պատվաստման կետեր: Նա ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմինները ակտիվորեն հետևելու են պատվաստումների դինամիկային և անհրաժեշտության դեպքում շարժական կետերը կավելացվեն այլ վայրերում: