Ռուսթավիի քաղաքապետը և մեծամասնական պատգամավորը մայրերի օրը շնորհավորել են մաքրման ծառայության կին աշխատակիցներին
Ռուսթավիի քաղաքապետը և մեծամասնական պատգամավորը մայրերի օրը շնորհավորել են մաքրման ծառայության կին աշխատակիցներին

Վրաստանի խորհրդարանում Ռուսթավիի մեծամասնական պատգամավոր Նինո Լացաբիձեն և Ռուսթավիի քաղաքապետ Իրակլի Թաբագուան, Գիորգի Լեոնիձեի պուրակում, արդարադատության տան հարակից տարածքում և Ռուսթավիի թատրոնի հարակից այգում, մաքրման ծառայության կին աշխատակիցներին շնորհավորել են մայրերի տոնը:

Քաղաքի քաղաքապետը և մեծամասնական պատգամավորը նրանց հանձնեցին ծաղկեփնջեր և խորհրդանշական նվերներ:

Ավելի ուշ մեծամասնական պատգամավորը և Ռուսթավիի քաղաքապետը, մայրերի տոնը շնորհավորելու են Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտերում և միջազգային խաղաղապահ առաքելությունների ժամանակ զոհված Ռուսթավցի զինծառայողների մայրերին:

Թողնել մեկնաբանություն