Ռուսթավիում վիրավորել են սակրեբուլոյի անդամին
Ռուսթավիում վիրավորել են սակրեբուլոյի անդամին

«Միասնական ազգային շարժումից» Ռուսթավիի քաղաքային խորհրդի անդամ, Գիորգի Մղեբրիշվիլին վիրավորվել է սեփական բակում: Նա վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում:

Այժմ Մղեբրիշվիլին վիրահատվում է Ռուսթավիի կլինիկայում: Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է բժիշկը, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղում են գտնվում «Ազգային շարժման» անդամները:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը ենթադրում է առողջությանը կանխամտածված վնասի պատճառում:

Թողնել մեկնաբանություն