Նինո Լացաբիձեի հայտարարությամբ, Ռուսթավիում բնակվող մոտ 600 ընտանիքի համար բնակելի տարածքները օրինականացվելու են փուլ առ փուլ

Ռուսթավիում բնակվող մոտ 600 ընտանիքի համար բնակելի տարածքները օրինականացվելու են փուլ առ փուլ,- այս մասին հայտարարել է Ռուսթավիի մեծամասնական պատգամավոր, Նինո Լացաբիձեն:

Ըստ նրա, տները, որտեղ տասնամյակներ շարունակ ապրում են ընտանիքներ, գտնվում են էկոնոմիկայի նախարարության և Ռուսթավիի քաղաքապետարանի հաշվեկշռին:

Տեղացիները տարիներ շարունակ պահանջում են օրինականացնել բնակարանները:

Նինո Լացաբիձեի խոսքով, տարածքների օրինականացման գործընթացն արդեն սկսվել է:

Առաջին փուլում բնակարանները կօրինականացվեն Ճղոնդիդելիի բնակավայրում և Բարաթաշվիլի փողոցում բնակվող մինչև 20 ընտանիքների: