Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը հաստատվել է Ռուսթավի քաղաքում: Վարակվածը 87-ամյա կին է:
Նշված տեղեկությունը հաստատում են Ռուսթավիի տենդի կենտրոնում:
Պացիենտին տանից ջերմությամբ տեղափոխել են տենդի կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է վարակ:
87-ամյա կնոջ վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և զննվում է նրա շփման շրջանակը:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, ապաքինվել է երկու պացիենտ: