Ռուսաստանում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից մահացել է 178 մարդ: Բացի այդ, կորոնավիրուս է ախտորոշվել ևս 8536 մարդու: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Պաշտոնական վիճակագրությամբ, Ռուսաստանում կորոնավիրուս է հաստատվել 432 277 մարդու մոտ, ապաքինվել է 195 957 մարդ, մահացել՝ 5215-ը: