Ռուսաստանում, վերջին 24 ժամում, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8985 նոր դեպք
Ռուսաստանում, վերջին 24 ժամում, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8985 նոր դեպք, այդ թվում՝ 3293-ն առանց ախտանշանների է: 112-ով ավելացել է մահվան դեպքերի թիվը և այժմ կազմում է 5971:
Երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 476 658-ի: Թարմացված տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 230 688 պացիենտ, այդ թվում՝ 3957-ը վերջին 24 ժամում: