Ռուսաստանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 7113 դեպք, մահացել է 92 մարդ
Ռուսաստանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 7113 դեպք, մահացել է 92 մարդ

Ռուսաստանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 7113 դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Ռուսաստանի ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Այսպիսով, համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 613 994 մարդու մոտ: Օպերատիվ շտաբում հայտարարել են, որ վարակակիրների 61 տոկոսը՝ 375 164 մարդ ապաքինվել է:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 92 մարդ: Ընդհանուր, երկրում նշված վարակի զոհ է դարձել 8605 պացիենտ: