Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Ռուսաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով, երկու վարակվածներն էլ Չինաստանի քաղաքացի են:
Տատյանա Գոլիկովան նաև նշել է, որ Ռուսաստանը կսկսի Չինաստանից տարհանել իր քաղաքացիներին: Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունը դադարեցրել է աշխատանքային վիզա տրամադրել Չինաստանի քաղաքացիներին:
Չինաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով, հունվարի 30-ին Ռուսաստանը փակել է սահմանը Հեռավոր Արևելքում: