Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 4852 մարդու մոտ, զոհվել է 73 վարակակիր
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 4852 մարդու մոտ: Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի փոխանցմամբ, համավարակի մեկնարկից հետո, վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցում է 956 000-ը:
Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից զոհվել է 73 մարդ: Համավարակի մեկնարկից հետո, երկրում կորոնավիրուսից մահացել է 16 383 պացիենտ:
Այս պահի դրությամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի 169 727 ակտիվ դեպք կա: Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 3162 մարդ, ընդհանուր ապաքինվածների թիվը գերազանցում է 770 000-ը: