Ռուսաստանի Դաշնությունում ևս 2 186 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Զոհերի թիվն ավելացել է 24-ով: Երկրում առաջին դեպքի գրանցումից հետո սա ավելացման ամենաբարձր ցուցանիշն է:
Տեղեկությունը տարածում է Ռուսաստանի ճգնամաժի արձագանքման կենտրոնը:
Վերջին տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 15 770 մարդու մոտ, այդ թվում մահացել է 130-ը: