Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 406 նոր դեպք, մահացել է 186 մարդ
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 406 նոր դեպք, մահացել է 186 մարդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6 406 նոր դեպք: Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասնում է 760 000-ի:

Բացի այդ, վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսից զոհվել է 186 մարդ, այսպիսով մահացածների թիվը կազմում է 12 123:

Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 539 373 մարդ: Այս պահի դրությամբ երկրի հիվանդանոցներում բուժում է ստանում 207 707 պացիենտ: