Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5475 դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5475 դեպք

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5475 դեպք:

Ռուսաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել 169 մարդ:

Հուլիսի 29-ի տվյալներով, Ռուսաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 13 673 պացիենտ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 8116 մարդ, իսկ համավարակի մեկնարկից հետո ապաքինվածների թիվը հասել է 620 333-ի: