Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5159 նոր դեպք, մահացել է 144 պացիենտ: Տեղեկությունը տարածում է երկրի օպերատիվ շտաբը:
Ռուսաստանի կառավարության կողմից տարածված տվյալների համաձայն, կորոնավիրուսի տարածումից մինչ օրս, երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 861 423 մարդու մոտ, զոհվել է 14 351 մարդ:
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 661 471 մարդ: