Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5102 նոր դեպք, մահացել է 129 մարդ
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 129 մարդ: Համապատասխան տվյալները տարածում է Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջը:
Նրանց փոխանցմամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 5102 նոր դեպք:
Պաշտոնական վիճակագրությամբ, օգոստոսի 12-ի դրությամբ, երկրում կորոնավիրուս է ախտորոշված 902 701 մարդու մոտ, նրանցից 710 298-ն ապաքինվել է: Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 15 260 մարդ: