Ռուսաստանն ու Չինաստանը սպառնալիք են մեր երկրի տնտեսության համար. Թրամփ
Սպիտակ տան կայքի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հակառակորդներ են, ովքեր սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արժեքների և տնտեսության համար:
«Ողջ աշխարհում մեզ սպառնում են մեկուսացված ռեժիմներն, ահաբեկչական խմբավորումներն ու հակառակորդները, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր շահերի, մեր տնտեսության և մեր արժեքների համար: Պայքարելով այդ վտանգների դեմ՝ մենք հասկանում ենք, որ թուլությունն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտն, իսկ ուժն, անկասկած, ապահովում է մեր պաշտպանությունը:Անհրաժեշտ է արդիականացնել միջուկային զինանոցը »,- ասել է Թրամփը: