Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին Միշուստինը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսազանգի ժամանակ:
«Հենց նոր հայտնի դարձավ, որ թեստերը ցույց են տվել դրական պատասխան»,- ասում է Միշուստինը:
Ռուսաստանի նախարարների կաբիների նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը: