Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը վաղ է համարում Վրաստան չվերթների վերականգնման մասին խոսակցությունը

Կռեմլը այս պահին Վրաստան թռիչքների վերսկսման մասին զրույցը համարում է ժամանակից շուտ խոսակցություններ: Ինչպես գրում է «տասս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ, Դիմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի վրա կատարվելու է մշտական մոնիտորինգ և այն պահին, երբ Ռուսաստանի իշխանությունները կհամոզվեն ռուս զբոսաշրջիկների համար նորմալ իրավիճակ, նույն պահին կգնահատեն ստեղծված իրավիճակը և կընդունեն որոշում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի խոսնակը հույս է հայտնել, որ մոտ ապագայում թռիչքները կվերականգնվեն:

Հիշեցնենք, մինչ այդ ռուսական կոմերսանտ հրատարակչությունը արտաքին գործերի նախարարությունում ունեցած իր աղբյուրի վրա հենվելով գրել էր, որ Ռուսաստանում չեն բացառում Վրաստանի հետ ավիահաղորդակցության մասին որոշման վերանայումը:

Ռուսաստան Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է հուլիսի 8-ին: