Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերալիցքավորման համապատասխան պայմաններ դեռ չկան. Դիմիտրի Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերալիցքավորման համապատասխան պայմաններ դեռ չկան. Դիմիտրի Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերալիցքավորման համապատասխան պայմաններ դեռ չկան,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ, Դիմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները նշել են երկու կողմերի միջև տարաձայնությունների լրջությունը, բայց ընդգծել են երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությամբ, Միացյալ Նահանգների պատրաստակամության դեպքում, Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Բաց երկնքի մասին» համաձայնագիրը պահպանելու հարցը: Միևնույն ժամանակ, նշվել է, որ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են շարունակել «հարձակողական զենքի կրճատման պայմանագիրը» հավասարության սկզբունքով: