Մեծ Բրիտանիայի մեղադրանքը, որ քիմիական զենքի տեսուչներին հնարավորություն չի տրվում մտնել Սիրիայի Դումա քաղաք, անհիմն է. Դիմիտրի Պեսկով

10:19, 17.04.2018

Մեծ Բրիտանիայի մեղադրանքը, որ քիմիական զենքի տեսուչներին հնարավորություն չի տրվում մտնել Սիրիայի Դումա քաղաք, անհիմն է,-այս մասին հայտարարություն է արել, Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ, Դիմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով, Ռուսաստանը մշտապես աջակցում էր և աջակցում է հնարավոր քիմիական հարձակման հետաքննությանը:

Քիմիական զենքի արգելքի կազմակերպությունում բրիտանական պատվիրակության անդամները հայտարարում են, որ Ռուսաստանը և Սիրիան մինչև այժմ չեն արտոնագրել տեսուչների մուտքը դեպքի վայր:

Պեսկովը խոսել է նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայում իրականացրած ավիահարվածների մասին: Նրա գնահատմամբ, դա միջազգային իրավունքի ևս մեկ խախտում էր և ագրեսիայի ակտ:

 

Նմանատիպ