Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կառուցողական վերաբերմունքը թույլ են տալիս ներդաշնակորեն լուծել վիճահարույց հարցերը. Դիմիտրի Պեսկով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կառուցողական վերաբերմունքը թույլ են տալիս ներդաշնակորեն լուծել վիճահարույց հարցերը. Դիմիտրի Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների անձնական հարաբերությունները և կառուցողական վերաբերմունքը թույլ են տալիս ներդաշնակորեն լուծել վիճահարույց հարցերը,- այս մասին ռուսական մամուլի տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ, Դիմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան աշխարհաքաղաքական կարևոր դերակատարներ են, ովքեր կարող են և պետք է լուրջ ներդրում ունենան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

«Ամեն դեպքում, մենք պետք է համոզվենք, որ պատերազմ չի լինի: Երկու պետությունները ղեկավարվում են առաջնորդների կողմից, որոնք միմյանց հետ վարվում են այնպես, ինչպես միմյանց տեսնում են որպես խոսքի և գործի մարդ: Դա երաշխիք է, որ նույնիսկ եթե կա տարաձայնություն, շահերի բախում, առաջնորդների կառուցողական վերաբերմունքի պատճառով, այս իրավիճակի լուծումը կլինի ներդաշնակ»,- հայտարարել է Պեսկովը: