Ռուսաստանը դադարեցրել է Իրանի հետ չվերթները: Համապատասխան որոշումը կայացրել է Ռուսաստանի կառավարությունը՝ կորոնավիրուսi տարածման պատճառով: Արգելքը ուժի մեջ է մտել մարտի 7-ից:
«Պետության անվտանգության ապահովման, բնակչության առողջապահության և Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսի վարակը չտարածվելու համար, 2020 թվականի մարտի 7-ի, տեղի ժամանակով 00:00-ից արգելել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ժամանած արտասահմանի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը»,- ասվում է Ռուսաստանի կառավարության կայքէջում հրապարակված տեղեկության մեջ: