Նիդեռլանդներում ահաբեկչության համար կասկածվող 4 անձ է ձերբակալվել, հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը: Ձերբակալությունները տեղի են ունեցել Ռոտերդամ քաղաքում ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ, փոխանցում է DW.com-ն:
Երեք կասկածյալները 21-ից 30 տարեկան տղամարդիկ են՝ հոլանդական Վլարդինգեն, Գաուդա և Դելֆտ քաղաքներից: Չորրորդ կասկածյալը Շվեդիայի 29-ամյա քաղաքացի է, որը նույն օրը ժամանել էր Ստոկհոլմից: Ավելի վաղ ոստիկանությունը ահաբեկչական գործունեությանը նրա հնարավոր առնչության մասին «օտարերկրյա ոստիկանական ծառայությունից» տեղեկություն էր ստացել, նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Կալանավորումից հետո խուզարկություններ են տեղի ունեցել Գաուդայի, Վլարդինգենի և Դելֆտի բնակարաններում: Մասնագտենրի կողմից ուսումնասիրման համար բնակարաններից առգրավվել են տեղեկատվության կրիչներ:
Զենք կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: