Ռոնալդուի 600-րդ գոլը և ոչ ոքին Միլանում
Ռոնալդուի 600-րդ գոլը և ոչ ոքին Միլանում

Կրիշտիանո Ռոնալդուն խփել է իր 600-րդ ակումբային գոլը, երբ իր Յուվենթուսը արդեն չեմպիոնի կարգավիճակով հյուրընկալվել է Միլանի Ինտերին և հանդիպումն ավարտել ոչ ոքի 1-1: Հանդիպման հաշիվը բացել են տանտերերը, Նայգոլանին հեռահեր հարվածով հաջողվել է գրավել Յուվենթուսի դարպասը: Երկրորդ խաղակեսում Ռոնալդուն օգտվել է Պյանիչի պասից և հավասարեցրել հաշիվը:

Յուվենթուսի կազմում սա պորտուգալացու 27-րդ գոլն էր: Լիսաբոնի Սպորտինգում նա խփել է 5 գոլ, Մանչեստեր Յունայթեդում 118, իսկ Ռեալ Մադրիդում 450:

Հատկանշական է, որ Լեոնել Մեսին Բարսելոնայի կազմում նույն օրը խփել է 598-րդ գոլը: