Կրիշտիանո Ռոնալդուն գնել է ութ միլիոնանոց ավտոմեքենա
Կրիշտիանո Ռոնալդուն գնել է ութ միլիոնանոց ավտոմեքենա

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է հազվագյուտ ավտոմեքենա ՝ Bugatti Centodieci: Նման մեքենան կունենան պորտուգալացին և ևս ինը մարդ ամբողջ աշխարհում:

Մեքենայի արժեքը ութ միլիոն եվրո է: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը նոր մեքենայի ղեկին կնստի միայն 2021 թվականի վերջին, քանի որ Bugatti Centodieci-ի արտադրությունը նոր է սկսվել, և մեքենան դեռ փորձարկման փուլում է:

Այս մեքենան կունենա 16 ցիլինդրանոց շարժիչ և կկարողանա ժամում 100 կիլոմետր արագություն զարգացնել 2,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 380 կմ / ժամ է:

Թողնել մեկնաբանություն