Ռոնալդուին սպառնում է 23 ամսյա բանտարկություն (տեսանյութ)
Կրիշտիանո Ռոնալդուն Մադրիդի դատարան է ներկայացել կնոջ հետ միասին: Թուրինի Յուվենտուսի սուպերաստղին մեղադրում են հարկերը չվճարելու մեջ և մեղքը հաստատվելու դեպքում նա պետք է վճարի 18,8 մլն. եվրո: Դատավորը չի բավարարել Ռոնալդուի պահանջը դատական նիստին միանալ տեսակապի միջոցով, ինչպես նաև դատարանի տարածք մտնել սեփական ավտոմեքենայով, այդ իսկ պատճառով նա ստիպված էր կայանատեղիից դատարանի շենք գնալ ոտքով:
Կանխատեսումների համաձայն, Ռոնալդուն իրեն մեղավոր կճանաչի, այդ դեպքում նրան կսահմանեն 23 ամսյա կալանխ:
Իսպանիայի օրենսդրության համաձայն, մինչև երկու տարի ժամկետով կալանք սահմանելու դեպքում, բանտարկյալը կրում է պայմանական պատիժ:
https://twitter.com/Ruben_Canizares/status/1087631112820670464