Կրիշտինանո Ռոնալդուն դառել է Իտալիայի չեմպիոն և սահմանել նոր ռեկորդ
Կրիշտիանո Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով դարձել է անգլիական պրեմիեր լիգայի, իսպանական լա լիգայի և իտալական սերիա ա-ի հաղթող:
Շաբաթ օրը, ապրիլի 20-ին, Յուվենթուսը սեփական դաշտում հանդիպել է Ֆիորենտինային և լարված պայքարում հաղթել 2:1 հաշվով:
Հաշիվը հանդիպման 6-րդ րոպեին բացել են ֆլորենցիացիները (Նիկոլա Միլենկովիչ), սակայն Ալեքսս Սանդրոն հաշիվը հավասարեցրել է հենց առաջին խաղակեսում, երկրորդ խաղակեսում Ջերման Պեցելեն գնդակը ուղարկել է սեփական դարպասը և գրանցելով վերջնական հաշիվը Յուվենթուսը անընդմեջ 8 անգամ դառել է Իտալիայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Կրիշտիանո Ռոնալդուն երեք անգամ դառել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ Իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ Իտալիայի չեմպիոն: Նշենք, որ Պորտուգալիայում հանդես գալու ժամանակ, նա Սպորտինիգի կազմում նվաճել է երկրի գավաթը: