Ռոնալդուն որոշել է հեռանալ «Ռեալից». Պորտուգալական մամուլ
Ռոնալդուն որոշել է հեռանալ «Ռեալից». Պորտուգալական մամուլ

Պորտուգալական «Ռեկորդ» հրատարակչության լրատվությամբ, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ընդունել է ակումբից հեռանալու որոշում: Ինչպես պարզվում է, պորտուգալացի աստղը որոշել է փոխել իրավիճակը:

Ռոնալդուն վատ հարաբերություններ ունի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: «ոսկե գնդակի» մրցանակակիրը գտնում է, որ նախագահը պատշաճ կերպով չի գնահատում պորտուգալացու ավանդը թիմի հաջողությունների մեջ, իսկ ակումբը չի պաշտպանում իրեն, երբ դա հարկավոր է լինում:

Ֆուտբոլիստը դժգոհ է նաև ֆինանսական հարցով: Կոնկրետ, նրան դուր չի գալիս, որ Լեոնել Մեսսին «Բարսելոնայում» և Նեյմարը «ՊՍԺ»-ում ստանում են իրենից բարձր աշխատավարձ: Ռոնալդուին դուր չի գալիս նաև այն, որ Ռեալը պատրաստվում է գնել Նեյմարին:

Ռոնալդուն դեռևս չի բանակցել «Ռեալի» ղեկավարության հետ պայմանագիրը երկարաձգելու հարցով, որը ուժի մեջ է մինչև  2021 թվականը։

Որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվություն, որ  33 ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեստեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն: