Չեմ պատրաստվում հեռանալ Յուվենթուսից. Դիբալա
Չեմ պատրաստվում հեռանալ Յուվենթուսից. Դիբալա

Թուրինի Յուվենթուսի հարձակվող Պաոլո Դիբալան խոսել է նրա «Բայերն» հնարավոր տեղափոխման մասին և նշել, որ նա իրեն լավ է զգում իտալական ակումբում:

«ես երջանիկ եմ Յուվենթուսում խաղալով, մենք ունենք ծրագիր և կողմնորոշված ենք դրանց վրա: Տրանսֆերային շուկան ինձ համար հիմնախնդիր չէ»,-արգենտինացու խոսքերը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, վերջին ժամանակներում մամուլում տարածվել էր լրատվություն նրա Բայերն տեղափոխվելու մասին: Այս օրերին Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հանդիպել էր Մեքսիկայի հավաքականի հետ և հաղթել 2:0 հաշվով: Հանդիպմանը Դիբալան խփել է իր դեբյուտային գոլը: